Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Հայաստանի և Ղարաբաղի արտգործնախարարները քննարկել են բանակցային գործընթացը

Հայաստանի և Ղարաբաղի արտգործնախարարները քննարկել են բանակցային գործընթացը
03.07.2014 | 04:11

Երեկ Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը:

Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր:

«Հայաստանի և Արցախի արտգործնախարարները համակարծիք էին, որ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում Արցախ-Ադրբեջան շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի սրմանն ուղղված Բաքվի նպատակային սադրանքները և Ադրբեջանի ղեկավարության կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ հռետորաբանությունն ու բանակցային գործընթացի էությունը խեղաթյուրող հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են բանակցություններում առաջընթացը խոչընդոտելու Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 680

Մեկնաբանություններ